Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ռադիոլոգիա և այրվածքաբանություն

Էլեկտրահարում` բազմակի վնասվածքերով. armeniamedicalcenter.am

Էլեկտրահարում` բազմակի վնասվածքերով. armeniamedicalcenter.am

Պացիենտ` 56 տարեկան տղամարդ, ընդունվել է այրվածքների գիտական կենտրոն՝ մի քանի հազար վոլտ հզորությամբ էլեկտրահարվածից առաջացած վնասվածքներով: Պացիենտի մոտ առկա են եղել զույգ ոտնաթաթերի փափուկ հյուսվածքների նեկրոզ, ձախից սրունք-թաթային հոդի շրջանում ոտնաթաթի թիկնային մակերեսի նեկրոզ, աջից ոտնաթաթի մակերեսի դիստալ հատվածի նեկրոզ:

Կատարվել են բազմակի նեկրէկտոմիաներ. մի քանի անգամ հեռացվել են մեռուկացած հյուսվածքները մինչև հստակ  դեմարտացիա, որից հետո իրականացվել են բազմակի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝ մաշկամկանային ազատ լաթերի փոխպատվաստմամբ: Վիրահատություններն իրականացվել են «Արմենիա» ՀԲԿ պլաստիկ և միկրովիրաբուժության վիրաբուժության ծառայության պլաստիկ վիրաբույժների անմիջական մասնակցությամբ:

Հիվանդի մոտ վերքերը հիմնականում լավացել են առաջնային ձգումով, մասնակի` նաև երկրորդային ձգումով: Մի տեղում նկատվել է լաթի ծայրային նեկրոզ, որն առանձնապես խնդիր չի առաջացել: Վերքերը նորմալ փակվել են: Արդյունքում հիվանդն առանց վերքերի դուրս է գրվել հիվանդանոցից:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ